Օգտվելու պայմաններ
Ապրանքային նշաններ
ughecuyc.am վեբ կայքում հիշատակվող` «Ուղեցույց» հավելվածի ծառայությունների և ապրանքատեսակների անվանումները հանդիսանում են «Բազմազանություն» ՀԿ-ի և նրա հետ համագործակցող կազմակերպությունների ապրանքային նշաններ, որոնց իրավական պաշտպանությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով, ինչպես նաև «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության կանոնադրությամբ ու գաղտնիության քաղաքականություններով:
Հեղինակային իրավունք
ughecuyc.am վեբ կայքի բովանդակությունը (տեղեկատվություն, հաղորդագրություններ, պատկերներ, տեսանյութեր, ձայներ և այլն) տրամադրվում է «Բազմազանություն» ՀԿ-ի կողմից: ughecuyc.am վեբ կայքի բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է «Բազմազանություն» ՀԿ-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են: ughecuyc.am վեբ կայքի բովանդակությունը չի կարող որևէ կերպ վերարտադրվել, ձևափոխվել, փոխանցվել, տարածվել, ցուցադրվել կամ ուղարկվել ցանկացած տեսքով կամ միջոցներով, ինչը ներառում է էլեկտրոնային, մեխանիկական միջոցները, լուսապատճենումը, արտագրումը կամ ձայնագրումը, բայց չի սահմանափակվում այդքանով, առանց «Բազմազանություն» ՀԿ-ի նախնական գրավոր թույլտվության կամ պատշաճ հղման: Դուք համաձայնում եք, որ ughecuyc.am վեբ կայքում զետեղված կամ ughecuyc.am վեբ կայքի միջոցով տրամադրվող նյութերը նախատեսված են Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել առևտրային նպատակով կամ տարածվել առևտրային հիմունքներով: ughecuyc.am կայքի բովանդակության չարտոնված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության իրավունքի այլ օբյեկտների խախտում: «Բազմազանություն» ՀԿ-ն իրավունք է վերապահում կատարելու փոփոխություններ վեբ կայքում. ծառայությունները կարող են փոփոխվել, լրացվել կամ դադարեցվել:
Գաղտնիություն
ughecuyc.am վեբ կայքի որոշ հատվածներում Մենք կարող ենք խնդրել Ձեզ անձնական տեղեկություններ տրամադրել, ինչը Մեզ թույլ կտա տեղյակ պահել Ձեզ Մեր նոր ծառայությունների մասին կամ հնարավորություն տալ օգտվելու որոշակի ծառայություններից: Անձնական տեղեկությունները կօգտագործվեն «Գաղտնիության երաշխավորման» Մեր քաղաքականության համաձայն:
Պատասխանատվության սահմանափակում
1. Սույն կայքը մատուցվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով` առանց հստակ կամ ենթադրվող ներկայացուցչության կամ որևէ երաշխիքի, ինչը ներառում է տվյալ կայքի աշխատանքի, մուտքի իրավունքի, հասանելիության, ամբողջականության, ճշտության կամ համապատասխանության վերաբերյալ ներկայացուցչությունն ու երաշխիքները ցանկացած նպատակով, բայց չի սահմանափակվում այդքանով: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու եք Դուք:
2. «Բազմազանություն» ՀԿ-ն ձեռնարկում է ողջամիտ միջոցներ ughecuyc.am կայքն ամբողջովին աշխատունակ վիճակում պահպանելու համար: «Ուղեցույց»-ը պատասխանատվություն չի կրում ughecuyc.am կայքում հնարավոր թերությունների հետևանքների համար: Դուք չպետք է համարեք, որ ughecuyc.am կայքը կամ դրա բովանդակությունը չի պարունակում սխալներ, կամ որ այն հարմար է կայքից օգտվելիս Ձեր ունեցած կոնկրետ նպատակների համար:
3. «Բազմազանություն» ՀԿ-ն չի ստանձնում որևէ պարտավորություն և չի կրում պատասխանատվություն այս կայքում Ձեր կամ երրորդ անձի կողմից տեղադրված որևէ բովանդակության, ughecuyc.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված, սակայն «Բազմազանություն» ՀԿ-ի կողմից չկառավարվող կայքերի բովանդակության և դրանց միջոցով տրամադրվող ծառայությունների համար: Բացի այդ, պարտադիր չէ, որ այս կայքերի բովանդակությունն ընդունելի լինի Մեզ համար:
4. «Բազմազանություն» ՀԿ-ն չի կրում որևէ պատասխանատվություն տվյալ կայքից կամ փոխկապակցված կայքից օգտվելու, կայքի անգործունակության, ինչպես նաև տվյալ կայքում տեղեկությանը վստահելու արդյունքում Ձեր կողմից ցանկացած գործողություն կատարելու կամ չկատարելու արդյունքում առաջացած ցանկացած տեսակի ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների, տվյալների, եկամտի կամ շահույթի կորստի, գույքին պատճառած վնասի կամ գույքի կորստի և երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների համար. այս ամենի համար Դուք անձամբ եք կրում պատասխանատվություն:
5. ughecuyc.am կայք կարելի է մուտք գործել World Wide Web-ի միջոցով, որն անկախ է ughecuyc.am կայքից և «Բազմազանություն» ՀԿ-ից: Ձեր կողմից World Wide Web-ի օգտագործումը Ձեր պատասխանատվության տակ է և ենթակա է բոլոր կիրառելի ազգային և միջազգային իրավական ակտերի գործողությանը: «Բազմազանություն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում World Wide Web-ից Ձեր կողմից ստացված որևէ տեղեկատվության կամ ծառայության համար:
Նպատակային օգտագործում
Դուք համաձայն եք որևէ եղանակով չպատճառել կամ դիտավորյալ մյուսներին թույլ չտալ պատճառել որևէ անհանգստություն կամ անհարմարություն ոչ «Բազմազանություն» ՀԿ-ին, ոչ էլ ughecuyc.am հավելվածի օգտատերերին: Դուք համաձայն եք նաև չօգտագործել տվյալ կայքը կամ «Բազմազանություն» ՀԿ-ի ծառայությունները փոխանցելու կամ տեղադրելու համար ապօրինի կամ վարկաբեկող, վիրավորական, անպարկեշտ ու սպառնալիք պարունակող նյութեր, որոնք Մեր կարծիքով կարող են պատճառել անհարմարություն և անհանգստություն «Բազմազանություն» ՀԿ-ին կամ այլ անձանց: Ձեր կողմից կայքի օգտագործումը որևէ կերպ չպետք է հանգեցնի «Ուղեցույց»-ի որևէ ծառայության կասեցման, վնասի, ծառայության մատուցման արդյունավետության նվազեցման կամ անսարքության:
Ծառայություններից օգտվելը
Ծառայություններից օգտվելը մեծապես պայմանավորված է համացանցի աշխատանքով: Մենք չենք կարող երաշխավորել ծառայության հասանելիությունը: Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը` ապահովելու բոլոր ծառայությունների անխափան և շարունակական աշխատանքը, իսկ անհրաժեշտության դեպքում` Ձեզ նախապես տեղեկացնելու ծառայությունների փոփոխման, դադարեցման և կասեցման մասին: Մենք ջանում ենք նվազեցնել ծառայությունների կասեցման տևողությունը` որքանով դա գործնականում հնարավոր է:
Գրանցում և անվտանգություն
Ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է անցնեք թեթև գրանցման գործընթաց և տրամադրեք «Ուղեցույց» հավելվածին թարմ, ամբողջական և հավաստի տեղեկատվություն: Գրանցման ժամանակ հավաստի և ամբողջական տեղեկություններ չտրամադրելը կարող է հանգեցնել ծառայությունների կասեցմանը: Ձեզնից նաև կարող է պահանջվել ընտրել ծածկագիր: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր պրոֆիլում իրականացվող բոլոր գործողությունների համար, անկախ նրանից, թե այդ գործողությունները կատարվել են Ձեր, թե ցանկացած այլ` լիազորված, կամ չլիազորված անձի կողմից, դիտավորյալ թե անզգուշորեն, կամ ցանկացած վիրուսի, չարտոնված մուտքի կամ անվտանգության խախտման արդյունքում:
Փոփոխություններ
«Բազմազանություն» ՀԿ-ն իրավունք ունի փոփոխելու այս Պայմանները և տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն: Այդ փոփոխությունները վավեր են դառնում տվյալ կայքում տեղադրման պահից: Ձեր կողմից տվյալ կայքի շահագործումը շարունակելու դեպքում կհամարվի, որ ընդունել եք այդ փոփոխությունները:
Բաժանելիություն
Եթե սույն Պայմանների որևէ դրույթ կամ տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն համարվի անվավեր կամ ինչ-որ պատճառով չգործող, այդ դրույթը կհամարվի առանձնացման ենթակա և չի անդրադառնա մյուս դրույթների վավերականության և գործողության վրա:
Կիրառվող իրավունք
Սույն կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած ծառայության օգտագործմանն առնչվող կամ դրանից բխող յուրաքանչյուր խնդիր կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, «Բազմազանություն» ՀԿ կանոնադրությամբ, Քաղաքականություններով և համապատասխան միջազգային պայմանագրերով: Երրորդ պետության իրավունքին հղում կատարող բոլոր կոլիզիոն նորմերի կիրառումը բացառվում է:
Ընդդատություն
Սույն վեբ կայքի և նրան գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի օգտագործման հետ կապված կամ դրանից ծագող բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Եթե ողջամիտ ժամանակում (ոչ ավելի քան երկու ամիս) լուծում չգտնվի, ապա վեճերը պետք է լուծվեն «Բազմազանություն» ՀԿ-ի գրանցման վայրի համապատասխան ՀՀ դատարանի կողմից: