Գաղտնիության քաղաքականություն

Գրանցվելով «Ուղեցույց» հավելվածի (այսուհետ՝ «Հավելված») վեբ կայքում (ughecuyc.am) և/կամ ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում՝ ֆիզիկական անձինք (այսուհետ` «Օգտատեր») սույն գաղտնիության քաղաքականության (այսուհետ` «Քաղաքականություն») համաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար:

Հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Քաղաքականությունը:

Օգտատերը պետք է պարբերաբար վերանայի սույն Քաղաքականությունը:

Ա) Հավելվածը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է ֆիզիկական անձանց անձնական տվյալներ, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրա ինքնությունը, այդ թվում`

Բ) Հավելվածը կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում/ամրագրում/մուտք կամ համակարգում/կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով՝

Սոցիալական ձեռներեցության նպատակներով, ներառյալ`

Ժամանակ առ ժամանակ Հավելվածը կարող է պահանջել Օգտատերի համաձայնությունը, որպեսզի կարողանա օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:

Գ) Անձնական տվյալների մշակման պայմանները

Հավելվածը միշտ կվերամշակի վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Հավելվածը պահպանում է անձնական տվյալները՝

Դ) Անձնական տվյալների փոխանցում

Հավելվածը կարող է Օգտատերերի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (նաև Հայաստանից դուրս) և դրանց հետ վարվել ըստ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և դեպքերի:

Ե) Անձնական տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Հավելվածն օգտագործում է մի շարք անվտանգության միջոցներ և տեխնոլոգիաներ՝ ISO 27001 միջազգային ստանդարտին համապատասխան, Օգտատերերի անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենքների:

Վեբ կայքի միջոցով Օգտատերի ներկայացրած գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:

Օգտատերերի անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար: Բացի այդ, Հավելվածն ապահովվում է բոլոր աշխատակիցների մշտական իրազեկվածությունը անվտանգության և գաղտնիության գործընթացներին:

Անհրաժեշտ է, որ Օգտատերերը պաշտպանեն իրենց գաղտնաբառը և համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքերը չարտոնված մուտքից և համոզվեն, որ համակարգից դուրս են եկել, երբ ավարտում են համատեղ օգտագործման համակարգչով աշխատանքը:

Հավելվածը պատասխանատվություն չի կրում Օգտատերի հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառը կարող են հանդիսանալ վիրուսները կամ Օգտատերի համակարգչի այլ սպառնալիքները:

Ինտերնետի կամ բջջային կապի ցանցի միջոցով տեղեկատվության փոխանցումը չի կարող լիովին անվտանգ լինել, իսկ ցանկացած փոխանցում կատարվում է Օգտատերի սեփական ռիսկով:

Զ) Օգտատերի իրավունքներն անձնական տվյալների վերաբերյալ

Սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով Օգտատերն իրավունք ունի.

Է) Օգտատերի համաձայնության հեռացումը

Եթե Օգտատիրոջը առաջարկվում է Հավելվածին տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել այն չտրամադրելու տարբերակը:

Եթե Օգտատերը առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետ որոշել է հեռացնել կամ Հավելվածից պահանջել ջնջել այն, Հավելվածը կհարգի այդ ընտրությունը և կգործի համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ Հավելվածը հնարավոր է չկարողանա կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ Օգտատերերը հնարավոր է ի վիճակի չլինեն օգտվել Հավելվածի կողմից մատուցվող ծառայություններից:

Ը) Cookie ֆայլեր

Հավելվածն օգտագործում է cookie ֆայլերը իր վեբ կայքերի այցելուների փորձի բարելավման համար, ներառյալ այն կայքերը, որոնք հասանելի են իր բջջային հավելվածների միջոցով:

Եթե Օգտատերերը չեն ցանկանում վեբ կայքեր/բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, նրանք կարող են փոփոխել իրենց զննարկիչի (բրաուզեր) և/կամ բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը:

Cookie ֆայլերը փոքրիկ ֆայլեր են՝ բաղկացած տառերի և թվերի շարքից, որոնք տեղադրված են Օգտատերի սարքի վրա վեբ էջի սերվերների կողմից: Նրանք հնարավորություն են տալիս կայքի կամ բջջային հավելվածի սեփականատիրոջը Օգտատիրոջը տարբերել կայքի այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես կոդ կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող Հավելվածին տալ Օգտատերի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն: Հավելվածը չի կարող կարդալ Օգտատերի կոշտ սկավառակի վրա որևէ տեղեկություն, նույնիսկ այն դեպքում, եթե Հավելվածն այնտեղ է պահում cookie ֆայլերը:

Հավելվածի կայքերում կամ բջջային հավելվածներում cookie ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը.

Խիստ անհրաժեշտություն

Նշված cookie ֆայլերը կարևոր են, քանի որ Օգտատիրոջը տալիս են կայքում տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են՝ մուտքը կայքի կամ բջջային հավելվածների անվտանգ հատվածներ և գնումների զամբյուղում ապրանքների պահպանումը:

Աշխատանք

Նշված cookie ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուները օգտվում կայքից կամ բջջային հավելվածից, օրինակ՝ որ էջերն են առավել հաճախ այցելում, և արդյոք նրանք ստանում են սխալների մասին հաղորդագրություններ: Դրանք օգտագործվում են վեբ կայքի կամ բջջային հավելվածի հետագա տարբերակների աշխատանքը բարելավելու համար:

Ֆունկցիոնալություն

Նշված cookie ֆայլերը թույլ են տալիս վեբ կայքին հիշել Օգտատերի կատարած ընտրությունները, ինչպես օրինակ՝ օգտագործողի անունը, լեզուն կամ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում են Օգտատերերը և ապահովում են ավելի լայն անձնական փորձ:

Թիրախավորում կամ գովազդ

Նշված cookie ֆայլերն օգտագործվում են Օգտատերերին և նրանց հետաքրքրություններին ավելի համապատասխանող բովանդակություն տրամադրելու համար:

Հավելվածը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի գովազդել իր վեբ կայքում կամ բջջային հավելվածում, սակայն Հավելվածը չի կարող վերահսկել ինտերնետ ծառայություն մատուցողների թույլտվությունն ունեցող գովազդողներին, որոնց գովազդը հասանելի է Օգտատերերին ինտերնետ օգտագործելիս:

Օգտատերերի կողմից cookie ֆայլերի անջատումը կարող է խոչընդոտել Հավելվածի կայքի լիարժեք գործարկմանը:

Թ) Կոնտակտային տվյալներ

Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր և խնդրանքներ կամ իրենց իրավունքն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում Օգտատերերը կարող են կապ հաստատել Հավելվածի հետ հետևյալ կոնտակտային տվյալների օգնությամբ՝

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Հեռ.՝ +374 55 793507

Էլ. հասցե (ընդհանուր հարցերի համար)` ughecuyc@gmail.com