Օգտվողի ձեռնարկ
Հարգելի՛ օգտատեր,
Ուրախ ենք տեսնել Ձեր ներդրումը Հայաստանում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավման ու հնարավորությունների ստեղծման գործում։
Վստահ ենք, որ միասին կարող ենք կատարելագործել «Ուղեցույց» վեբ հավելվածը, որը նաև կարևոր մեխանիզմ է պատասխանատու անձանց ու կառույցների ուշադրության ու պատասխանատվության սևեռման համար ստեղծելու հավասար հնարավորություններ բոլորի համար։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Ուղեցույց» հավելվածն օր-օրի համալրվում է, ուստի կարևորում ենք հավելվածի մասին տեղեկատվության տարածումը ՀՀ ողջ տարածքում, այնքան շուտ, որքան հնարավոր է։
Հարգանքով՝
«Բազմազանություն» հկ-ի աշխատանքային թիմ։
1․ Գրանցում և մուտք
Այցելեք ughecuyc.am: Ձեզ մոտ կհայտնվի հետևյալ պատուհանը։ Անհրաժեշտ է վերևի ձախ հատվածում ընտրել «թույլ տալ» կոճակը (Allow | Разрешить), ինչպես նաև համաձայնվել օգտագործել cookies ֆայլերը:
Պետք է ստեղծել նոր հաշիվ, ուստի լրացրեք անհրաժեշտ դաշտերը (պետք է նշել գործող էլեկտրոնային հասցե և իրական անուն, ազգանուն, հակառակ դեպքում հնարավոր է գործունեության արգելափակում)։
Ձեզ կուղարկվի հաստատման նամակ այն էլ․հասցեին, որը նշել եք։ Ուղարկված նամակի միջոցով պետք է «Հաստատել էլ․ փոստի հասցեն»։
«Ուղեցույց» հավելվածում բացված փոքրիկ պատուհանում, որտեղ ասում է «ակտիվացման հղումն ուղարկվել է փոստին», կա կապույտ «OK» սեղմակը։ Սեղմեք այն, եթե հաստատել եք էլեկտրոնային հասցեն։
Բացված պատուհանում մուտքագրեք անուն, ազգանուն, էլ․ հասցե, գաղտնաբառերի դաշտերը ու սեղմել «պահպանել» սեղմակը։
Այս քայլերից հետո մուտք ենք գործում վեբ հավելված։
2․ Տեղորոշում և նոր վայրի ավելացում
Մուտք գործելուց հետո տեսնում ենք հետևյալ էջը։
Բացված փոքրիկ պատուհանում անհրաժեշտ էընտրել «Ավելացված վայրեր» սեղմակն, ապա «Ավելացնել նոր վայր»։
Բացված պատուհանի ձախակողմյան հատվածում պետք է ընտրել այն վայրի (կետի) հիմնական տեղեկությունները, որի գնահատումն եք իրականացնում։
Բացվող ցուցակից ընտրեկ կառույցի տեսակը ( սրճարան, գետնանցում, դպրոց և այլն):
Եթե կառույցի տեսակը հասանելի չէ ցուցակում, ապա ընտրել «Այլ» և մեկնաբանություններ բաժնում նշեք կառույցի տեսակը։
Լրացրեք անվանում, հասցե և նկարագրություն դաշտերը և այլ տեղեկություններ, եթե առկա են։
Հիշեցում
Երբ ի սկզբանե բրաուզերը հարցնում է օգտատիրոջ վայրի մասին, անհրաժեշտ է նշել «թույլ տալ» (Allow, Разрешить)կոճակը։GPS համակարգով տեղորոշումն իրականացնելու համար, անհրաժեշտ է հասցե դաշտի աջ հատվածի կոճակին սեղմել։
Կարևոր
Եթե կարմիր տարածքային որոշիչը սխալ տեղորոշել, ապա կարող եք մկնիկի ցուցիչի օգնությամբ վերցնել և տեղափոխել ճիշտ վայր։
Այնուհետև պահպանեք վայրը (կետը), սեղմելով «Ավելացնել նոր վայր» սեղմակի վրա։
Բացված պատուհանում սեղմեք «Գնահատել» կոճակը հաջորդ քայլերինա նցնելու համար։
«Գնահատելուց» հետո անցնում եք հաջորդ քայլին, որտեղ պետք է գնահատել ըստ նշված չափանիշների։
Գնահատելիս պետք է նշել տվյալ կառույցում առկա հարմարությունների հատկանիշները (վերելակի առկայություն, դռների լայնություն, մատչելի զուգարանի առկայություն և այլն)։
Գնահատումն իրականացվում է «մասնակի մատչելի», «մատչելի», «ոչ մատչելի» և «կիրառելի չէ այս վայրի նկատմամաբ» գնահատականների միջոցով։
Նշում
«Կիրառելի չէ այս վայրի համար» գնահատականն օգտագործելի է, եթե տվյալ կետում չպետք է լինի որևէ հարմարության հատկանիշ։ Օրինակ, բնակելի շենքի մուտքում չպետք է լինի մատչելի զուգարան։ Կամ մեկ հարկանի շինությունում շարժասանդուղքի առկայության կարիք չկա։ Նման և այլ դեպքերում հարկ է ընտրել «Կիրառելի չէ այս վայրի համար» գնահատականը։
Գնահատումն իրականացվում է 3 բալանոց սանդղակով (մատչելի է, մատրելի չէ, մասամբ է մատչելի)։ Եթե հնարավոր չէ գնահատել առկա հարմարությունների հատկանիշներն, ապա ընտրեք «չեմ ցանկանում / չեմ կարող գնահատել» տարբերակը։
Գնահատման գործընթացից հետո տվյալ վայրի (կետի) վերաբերյալ կարտացոլվի միջին գնահատականը ։
Լրացրեք նաև լրացուցիչ դաշտերը
Եթե տվյալ վայրն ունի անվանում (օրինակ՝ ռեստորան Արեգակ), նշեք անվանումը։ Այս դաշտում կարող եք նաև ավելի մանրամասն նկարագրել վայրը, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի շենքի 4-րդ մուտք:
Եթե տվյալ վայրի համար հարմարությունների հատկանիշները բավարար չեն հստակ գնահատելու համար, ապա լրացրեք նաև «ԿԱՐԾԻՔ/ԲՈՂՈՔ/ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ/ԱՅԼ» դաշտը։ Այս դաշտում կարող եք ներկայացնել այլ լրացուցիչ տեղեկատվություն, նշելով օրինակ շենքի վատթար վիճակի մասին, կամ նշելով որ առկա մատչելի հարմարությունները չեն օգտագործվում (օրինակ զուգարանի դեպքում)։
Նշում
«ԿԱՐԾԻՔ/ԲՈՂՈՔ/ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ/ԱՅԼ» դաշտը կարևոր է լրացնել։Հիմնականում այս տեղեկատվության հիման վրա են բողոքներ և հարցումներ ուղարկվելու գերատեսչություններին։
Գնահատման գործընթացից հետո տվյալ վայրի (կետի) վերաբերյալ կարտացոլվի միջին գնահատականը։
Վայրի մանրամասն գնահատականները տեսնելու համար սեղմեք դրա նիշը (մարկերը) քարտեզի վրա, կբացվի պատուհան՝ ըստ բոլոր չափանիշների գնահատականներով:
Առաջարկություններ
Վեբ հավելվածի աշխատանքների բարելավման առաջարկությունների, ինչպես նաև մեկնաբանությունների, հարցերի ու բողոքների համար, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով ughecuyc@gmail.com, վերնագրի դաշտում նշելով «Ուղեցույց, վեբ հավելված» (վերնագրի դաշտում անվան փոփոխության արդյուքում, Ուղեցույցի աշխատանքային թիմը կարող է չդիտարկել հաղորդագրությունը) կամ զանգահարել +374 55 793507 հեռախոսահամարով։